Պատերազմից 5 տարի անց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ոչ քաղաքական պատասխանատուները. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
11:43 11/10/2025
Հայաստան

Պատերազմից 5 տարի անց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ոչ քաղաքական պատասխանատուները. Տիգրան Աբրահամյան

«44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակում է՝

«Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:

Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխեր` չարեց:

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:

Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատերազմից 5 տարի անց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ոչ քաղաքական պատասխանատուները. Տիգրան Աբրահամյան