Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ:
«Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից։
Հիշեցնենք, փաստաբաններն ահազանգել են, որ խուզարկության ավարտից հետո Արագածոտնի թեմի առաջնորդի գտնելու տեղն անհայտ է։