Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճшնը բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան
Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը գրում է.
«2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ...»։

Հիշեցենք, որ այսօր առավոտյան բերան են ենթարկվել Արագածոտնի թեմի քահանաներ, նաև թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
ՔԿ-ից Panorama.am-ին ավելի վաղ հայտնել էի. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։
Նշենք, որ փաստաբան Մարինե Ֆարմանյանն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղարդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով. «Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի,թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»։