Ուրեմն Գյումրիում այսօր hարձակnւմ է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա. Սաղաթելյան
Քաղաքական
14:26 20/10/2025
Հայաստան

Ուրեմն Գյումրիում այսօր hարձակnւմ է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա. Սաղաթելյան

«Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,։

«Երկու հիշեցում։

Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։

Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։

Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։

Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ  մարդիկ  ընտրակաշառք բաժանելով...  Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի... և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուրեմն Գյումրիում այսօր hարձակnւմ է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա. Սաղաթելյան