ՔՊ-ն այդպես էլ չմարսեց Գյումրու պարտությունը. Մհեր Մելքոնյան
Քաղաքական
13:33 20/10/2025
Հայաստան

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց Գյումրու պարտությունը. Մհեր Մելքոնյան

«ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և այս 6-7 ամիսներին հարձակվում է, թե քաղաքապետի, թե այլ գործիչների վրա, ովքեր ողջունեցին պարոն Ղուկասյանին որպես քաղաքապետ, սատարեցին և ձևավորեցին ընդդիմադիր ավագանի»,-Գյումրու քաղաքապետարանի դիմաց լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նա հայտնեց, որ ՔՊ-ն ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին և անցնելու է մյուս համայքնեերին, որտեղ ղեկավարներն ընդդիմադիր են։

Մելքոնյանն ասաց, որ ՔՊ-ի վարքագծից Ղուկասյանը զգում էր, որ այս ամենը կատարվելու է և դրա համար փոխքաղաքապետի պաշտոնը պահանջեց։

«ՔՊ կուսակցության անդամների վարքագծից արդեն պարզ էր, որ անպայման գնալու են այսպիսի գործողությունների»,-ասաց Մելքոնյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն այդպես էլ չմարսեց Գյումրու պարտությունը. Մհեր Մելքոնյան