Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանgագործnւթյnւն են. Թաթոյան
Քաղաքական
11:15 23/10/2025
Հայաստան

Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանgագործnւթյnւն են. Թաթոյան

«Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով»,- նշում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար,  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ նրա, ՔՊ-ն գործում է հստակ կեղծիքների հստակ սխեմայով. «Նրանք ուղղակի քանդում են պետությունը, պառակտում մեր ժողովրդին իրար հետ, ավերում են Հայոց Եկեղեցին ու արժեքները»։ 

Արման Թաթոյանն ասում է, որ նախկին քահանա Ստեփան Աստարյանը վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը, ակնհայտ է, որ նա գիտակցում է՝ Փաշինյանն անձամբ կանգնած է իր մեջքին։ 

«Ակնհայտ է, որ Ստեփան Ասատրյանի հետ տարվել է ու տարվում է նախապատրաստական աշխատանք, նրան սովորեցրել են, բայց նրան լավ չեն սովորեցրել»,- նշում է Թաթոյանը։

Ըստ նրա, աբսուրդ են այն հայտարարությունները, թե իբր Աշխատանքային օրենսգրքով են կարգավորվում հոգևորականին ձեռնադրելու և կարգալույծ անելու հարցերը. «Աշխատանքային իրավունքն ընդհանրապես կիրառելի չէ այս հարցերի նկատմամբ։ Հոգևորականին ձեռնադրելն ու կարգալույծ անելը կարգավորվում է եկեղեցական կանոններով»։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այդուհետ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Եկեղեցու այդ հայտարարությունից հետո՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ կիրակի պատրաստվում է պատարագ մատուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder