Այդ հարցին չեմ պատասխանի, կվնասի գործընթացին. Մամիջանյանը՝ քանի ՔՊ-ական է իմպիչմենտի գործընթացին տվել իր համաձայնությունը
Քաղաքական
16:45 24/10/2025
Հայաստան

Այդ հարցին չեմ պատասխանի, կվնասի գործընթացին. Մամիջանյանը՝ քանի ՔՊ-ական է իմպիչմենտի գործընթացին տվել իր համաձայնությունը

«Այն, ինչ տեղի է ունենում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա թվարկեց մի քանի պատճառ, թե ինչով է պայմանավորված այդ հետապնդումը՝ Դավիթ Համբարձումյանի՝ ՏԻՄ մակարդակում ակտիվությամբ և ազդեցիկությամբ, մի քանի անգամ ՔՊ-ին տարբեր հարթկաներում հաղթելու փաստով, նաև «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրվելու  փաստով։  Ըստ Մամիջանյանի, սա ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից։

Նա նշեց, որ դեպքը, որի հիման վրա քերական գործ էր հարուցվել, տեղի է ունեցել 2018 թվականին, ինչպե՞ս պատահեց, որ նոր հիշեցին, բացի այդ՝ կազմակերպիչ կա, իրականացնողներ չկան։

 «Մի քանի ամիս տարբերությամբ  վճիռ է  տրվում, որ հանկարծ համաներման տակ չընկնի, իրականացնող չկա, կազմակերպիչ կա, իմպիչմենտի թեկնածուն արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը ու այդ ամեն ինչից հետո ...» ,- ասաց Մամիջանյանը։ 

Հարցին քանի՞ ՔՊ-ական է տվել իմիպիչմենի գործընթացին իր համաձայնությունը, Մամիջանյանն ասաց. «Բնականաբար, այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետև դա վնասելու է գործընթացին»։ 

Նա ընդգծեց, որ իմպիչմենտի գործընթացը պարզապես այլընտրանք չունի։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանը նախօրեին Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder