Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեին հակառակորդին. Շարմազանովը՝ Փաշինյանին
Քաղաքական
11:42 08/11/2025
Հայաստան

Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեին հակառակորդին. Շարմազանովը՝ Փաշինյանին

«Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը դու՝ Նիկոլ, հանձնեցիր Ադրբեջանին, որը մեզ ցույց տվեց Ալիևը Բաքվի պարադի ժամանակ։

Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեին հակառակորդին»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։ 

Նա շարունակել է. «Մի բան էլ իմացի, քո ղեկավարած երկիրը ատոմային բոմբ էլ ունենա, դատապարտված է պարտության, քանի որ զենքի կիրառման համար լեզուն չի օգնում։

Վառ ապացույցն «Իսկանդեր»-ի չկիրառումը 44-օրյա պատերազմի վճռական պահին»։ 

Մեկ այլ գրառմամբ՝ Շարմազանովը նշել է. «Նիկոլ, 2019-ին քեզ առաջարկված բանակցային փաստաթուղթը գաղտնազերծել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին ու նշել փաստերով, որ քեզ առաջարկվել է փոխզիջումների միջոցով լուծել խնդիրը ու Արցախի ժողովուրդն էլ օգտվելու էր ինքնորոշման իրավունքի պարտադիր կիրառումից։

Դու հրաժարվեցիր։

Իսկ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դու ինքդ ես Կապանի հայտնի ասուլիսի ժամանակ հրապարակել։

Դու ես ասել՝ երբ ուզեմ կվերադառնամ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը։

Ստատուսներ գրելու փոխարեն, մտի յութուբ ու մի անգամ էլ նայի ասուլիսդ։

Ու եթե խոսքիդ տերն ես, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը։

Քեզ տեսնեմ…»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder