Նիկոլի կռիվ Սերժ Սարգսյանի հետ է, դա հին կռիվ է, որը դեռ երկար կշարունակվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
11:54 08/11/2025
Հայաստան

Նիկոլի կռիվ Սերժ Սարգսյանի հետ է, դա հին կռիվ է, որը դեռ երկար կշարունակվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Նիկոլը չէր կարող չնայել Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Նիկոլը չէր կարող չարձագանքել ՀՀ Երրորդ նախագահին։ Առավել ևս՝ Նիկոլը չէր կարող դա չանել իր ձևով։ Պատճառը հստակ է. Նիկոլի կռիվ Սերժ Սարգսյանի հետ է»,- գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ու Նիկոլ Փաշինյանի արձագանքներին։ 

«Ընդհանրապես «նիկոլների» կռիվը «սերժերի» հետ է։ Ու դա նոր կռիվ չի։ Հին կռիվ է, որը դեռ երկար կշարունակվի։ Այնքան ժամանակ, քանի դեռ մեր մեջ կան ստոր թրքասերներ ու ազնիվ հայրենասերներ։ Մանիպուլյատոր սրիկաներ ու պատասխանատու գործիչներ»,- նշել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder