Վազգենին ու Նարեկին կալանավորելու նպատակն ազատ մեդիան ճնշելն է, իսկ կոնկրետ՝ Antifake լրատվամիջոցը՝ փակելը. Բաբայան
Իրավունք
08:08 15/11/2025
Հայաստան

Վազգենին ու Նարեկին կալանավորելու նպատակն ազատ մեդիան ճնշելն է, իսկ կոնկրետ՝ Antifake լրատվամիջոցը՝ փակելը. Բաբայան

«Իշխանությունը  «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով փորձում է իր հիմնական զենքը՝ ստախությունն ու մանիպուլյացիան գործի դնել»,- նշում է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա շարունակում է. «Օրինակ Հայկ Կոնջորյանը տեսանյութով ժողովրդին հարցնում է, թե արդյոք նորմալ են համարում հայհոյանքը և ծանր վիրավորանքը քաղաքական քննադատության մեջ և թե արդյո՞ք դա ժողովրդավարության ցուցիչ է:

Լսիր, սիրելի ժողովուրդ, չտրվես սրանց էժան տրյուկներին: Վազգենի ու Նարեկի փոդքաստի ընթացքում հնչած հայհոյանքն ու հասցրած ծանր վիրավորանքները կարող է և չհամարես նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա ու դրա համար տղերքին կալանավորեն անթույլատրելի է իրավական իմաստով:

Տղերքը քաղաքական բանտարկյալներ են և դրանում երկրորդ կարծիք պարզապես չկա...

Սրա նպատակն ազատ մեդիան ճնշելն է, իսկ կոնկրետ Antifake լրատվամիջոցը՝ փակելը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վազգենին ու Նարեկին կալանավորելու նպատակն ազատ մեդիան ճնշելն է, իսկ կոնկրետ՝ Antifake լրատվամիջոցը՝ փակելը. Բաբայան