ՊԶՄԿ-ն ներկայացրել է 28 ընտրական տեղամասերի արդյունքները
Քաղաքական
23:12 16/11/2025
Հայաստան

ՊԶՄԿ-ն ներկայացրել է 28 ընտրական տեղամասերի արդյունքները

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացնում է ժամը 23։14-ի դրությամբ  Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու քվեարկության 28 ընտրական տեղամասերի արդյունքները.

« Քաղաքացիական պայմանագիր» (Արգիշտի Մեխակյան)- 53,1 տոկոս
«Հաղթանակ» դաշինք (Սևակ Խաչատրյան)- 28,5 տոկոս
«Մայր Հայաստան» (Գրիշա Հարությունյան)- 5,7 տոկոս
Ազատ դեմոկրատներ (Վահրամ Ազատյան)- 3,3 տոկոս
Ժառանգություն (Արկադի Փայտյան)- 1,4 տոկոս
Հանրապետություն (Հարություն Մկրտչյան)- 3,2 տոկոս
Հայրենիք (Խաչիկ Մանուկյան)- 3,2 տոկոս
Համահայկական ճակատ (Արտյոմ Սիմոնյան)- 1,2 տոկոս

Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու քվեարկությանը մասնակցել է  ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31 527 ընտրող։

Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին 47 տեղամասեր։

Նշենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը քվեարկության ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել։ 

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊԶՄԿ-ն ներկայացրել է 28 ընտրական տեղամասերի արդյունքները