Մեկ օրում ՀՀ խոշորագույն ներդրողի նկատմամբ սեփականության իրավունքի և անձնական ազատության իրավունքի միջատություն. Վարդևանյան
Իրավունք
23:24 17/11/2025
Հայաստան

Մեկ օրում ՀՀ խոշորագույն ներդրողի նկատմամբ սեփականության իրավունքի և անձնական ազատության իրավունքի միջատություն. Վարդևանյան

«Դեռ նիստը ընթացքի մեջ է 30 րոպե ընդմիջում է հայտարարվել դատարանի նախաձեռնությամբ, բայց ձեզ հալալ է այս ծափերը ձեր համար են»,-հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ դատական նիստ է գումարվում գործարար Սամվել կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, հավաքվածներին դիմեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ պաշտպանական կողմի ելույթներն են եղել երկար, բայց՝ բովանդակային, քանի որ 18 հատոր է ներկայացվել քննիչի կողմից, որի մեջ միայն էականը Սամվել Կարապետյանի կենսագրականն է և հայտնի հայտարարությունը։

 Վարդևանյանը տարակուսեց, որ մամուլի որոշ միջոցներում լուր է տարածվել, որ դատական նիստն ավարտվել է, բայց այն ադպես չէ։

Նա շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներին և Կարեն Կարապետյանի հորդորով՝ նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

Փաստաբանը շատ բացասական ազդակ գնահատեց փաստը, որ մեկ օրում ՀՀ խոշոր բարերարի և ներդրողի նկատմամբ սեփականության իրավունքի և անձնական ազատության իրավունքի միջատություն է արվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder