Դատարանը Լիդյա Մանթաշյանին քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է. Վարդանյան
Իրավունք
12:46 21/11/2025
Հայաստան

Դատարանը Լիդյա Մանթաշյանին քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է. Վարդանյան

«Տպավորություն, որ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ դատարանի որոշումը՝ երեք ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, հենց կիրառվում է հատկապես պատժելու նպատակով»,- Աժ-ում լրագրողների  հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ մինչ այժմ՝ գրեթե 5 ամիս, նրա տեսակցությունները, նաև պատգամավորների հետ, սահմանափակված է. «Սա այլ կերպ քան պատիժ, գնահատել չի կարելի։

«Համոզմունքս է, որ Լիդյա Մանթաշյանին դատարանը պարզապես քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է»,- ընդգծեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է  Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով երեկվա դատական նիստի ընթացքում մի քանի մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները փոխելուն՝ տնային կալանք, վարչական հսկողություն, Վարդանյանն ասաց. «Այս գործն այնքան դատարակ է, սին է, որ այս պարագայում նույնիսկ դատարանը համոզված չէ, որ ապացույցները բավարար են լինելու որոշում կայացնելու համար։

Իհարկե, նաև հանրային դժգոհությունը, ճնշումն իր արդյունքը տալիս է, բայց եկեք չմոռանանք, որ խափանման միջոցները  փոխվում են, կալանքը դառնում է  տնային կալանք, վարչական վերահսկողություն, բայց  այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նրանք ստիպված են մասնակցել մի դատավարական ֆարսի, որը իրավական որևէ հիմնավորում չունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder