Լուվրում «դարի կողոպուտից» հետո նոր տեսախցիկներ և անվտանգության համակարգեր կտեղադրվեն
Իրավունք
11:07 21/11/2025
Աշխարհ

Լուվրում «դարի կողոպուտից» հետո նոր տեսախցիկներ և անվտանգության համակարգեր կտեղադրվեն

Լուվրի տնօրենը հայտարարել է, որ  թանգարանում շուտով կտեղադրվեն անվտանգության նոր տեսախցիկներ և ներխուժումից պաշտպանող համակարգեր։

Եվրանյուզի հաղորդմամբ, Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը   նշել է, որ մոտ 100 նոր տեսախցիկներ կգործարկվեն մինչև հաջորդ տարվա վերջ, իսկ ներխուժման դեմ պաշտպանիչ համակարգերը կտեղադրվեն երկու շաբաթվա ընթացքում։

Նրա գնահատմամբ, այս համակարգերը կկանխեն ներխուժողների մոտենալը թանգարանի շենքերին, բայց հրաժարվել է մանրամասնել։ Ըստ Լուվրի տնօրենի, նոր հսկողության տեսախցիկները կապահովեն «թանգարանի շրջակայքի լիակատար պաշտպանությունը»։

«Շոկից, հույզերից, գնահատականից հետո ժամանակն է գործել աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանում»,- ասել է նա։

Նրա խոսքով, սա իրականացվող ավելի քան 20 արտակարգ միջոցառումների մի մասն է, այդ թվում՝ թանգարանում «անվտանգության համակարգողի» պաշտոնի ստեղծումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գողերին ութ րոպեից էլ պակաս ժամանակ է պահանջվել վերելակով պատուհանից մտնելու Լուվրի «Ապոլլոն» պատկերասրահ և 88 միլիոն եվրո արժողությամբ գանձեր գողանալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուվրում «դարի կողոպուտից» հետո նոր տեսախցիկներ և անվտանգության համակարգեր կտեղադրվեն