Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իրավապահներին ուղղված ուղղակի հրահանգավորում է. Գոհար Մելոյան
Սահմանդրական իրավունքի մասնահետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարություններին գրում է.
«Վարչապետի կողմից
-որեւէ անձի,
-որևէ գործողություն,
հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը՝
1.ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է,
2. անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսեւորում է՝ պաշտոնյայի կողմից:
Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:
Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու!
Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։
Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը»։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր, «Ֆորբս»-ի ցուցակով միլիարդատեր, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական ու այլ հետապնդումներ սկսեցին, երբ Կարապետյանը Մայր Աթոռի բակում այս տարվա հունիսի 17-ին տված հարցազրույցում քննադատեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի արշավն ընդդեմ Հայ առաքելական եկեցեղու՝ նշելով, որ ինքը միշտ եղել է հայոց եկեղեցու կողքին, ունենալու է անմիջական մասնակցություն։ Հարցազրույցից ժամեր անց արձագանքելով Կարապետյանի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Նույն օրը իրավապահ մարմինների դիմակավորված աշխատակիցները մտան Սամվել Կարապետյանի առանձնատուն, ժամեր շարունակ այնտեղ իրականացրած գործողություններից հետո Կարապետյանն իր ոտքով գնաց ՔԿ։ Հունիսի 18-ին Ս. Կարապետյանը կալանավորվեց՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու» մեղադրանքով։
Հոկտեմբերի 15-ին հայտնի գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց՝ « իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։ Մինչ այսօր հայտնի գործարարն անազատության մեջ է։ Օրեր առաջ դատարանը երկու ամսով՝ մինչև հունվարի 18-ը երկարացրեց կալանքի ժամկետը։ Կարապետյանի պաշտպանական խմբի անդամների, այդ թվում միջազգային ճանաչում ունեցող փաստաբանի, իրավապաշտպանների պնդմամբ, հայտնի գործարարի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում։