Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միասնական քաղաքական ձևաչափ ստեղծելու անհրաժեշտություն կա. Վարազդատ Հարությունյան
«Ամիսներ շարունակ բռնաճնշումների ընթացող ալիքը շատերը գնահատում են որպես աննախադեպ իրենց բնույթով, տրամաբանությամբ, իշխանության կողմից ուղեկցվում են քարոզչական մեծ գրոհներով, անմեղության կանխարավարկածը խախտվում է»,- «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկմանն ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա նշեց, որ աննախադեպ են նաև քաղհալածյալների բնույթով՝ հոգևորականներ, մեծահասկաներ, կանայք, առողջական լրջագույն խնդիրներ ունեցող անձինք, զոհվածների ծնողներ։
«Միասնական քաղաքական ձևաչափ ստեղծելու անհրաժեշտություն կա, որովհետև համակարգված բռնաճնշումների պարագայում հակազդեցությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, ոչ պակաս համակարգված։
Այս լսումներն էլ են միասնական ձևաչափի տարբերակ, բայց ավելի ինստիտուցիոնալ, որը կզբաղվի բռնճանշումների ենթարկված անձանց սոցիալական խնդիրներով, միջազգային կառույցների հետ հետևողական աշխատանքով»,- ասաց փաստաբանը։
Վ.Հարությունյանը նշեց, որ առաջիկա համապետական ընտրությունների համատեքստում անհրաժեշտություն կա, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իշխանություն վերացնել Հայաստանում, հստակ հայտարարեն բռնաճնշումների համատեքստում երկու կարևոր բան՝ բռնճաշումների ենթարկված անձնաց արդարացի և ամբողջական փոխհատուցման հարցի լուծում, իրավախախտների, բռնճանշումներ իրականացնողների իրավական պատասխանատվության անխուսափելիության հարց։