Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Օրը ցերեկով նման հարձակումը ցուցադրական է»,-Իզմիրլյան ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա հարձակման ու վնասվածքներ պատճառելու դեպքին։
Նրա գնահատմամբ, քանի որ որևէ խոսակցություն չի եղել, եղել է թիկունիքց հարձակում ու փախուստ, ակնհայտ է, որ գործ ունենք կարճ մեսիջի հետ՝ «դադարեցրու այն, ինչ անում ես»։
«Սա ուղղակի դաս է բոլորին։ Ենթադրում եմ, եթե մարդիկ չլռեն, հերթով ստանալու են այս ուղերձն ամենատարբեր եղանակներով։ Կարևորը, որ պետության պատժիչ մեքենան, իր պատժիչ գործառույթները թողած, զբաղված է մարդկանց հետապնդելով»,-ասաց Ա Մինասյանը։
Հարցին, թե ինչպես է լինելու այս իրավիճակի հանգուցալուծումը, Մինասյանն արձագանքեց. «Պատմությունը չգիտի այլ բան, թե ինչպես են դիկտատուրաները գործում և ինչպես է դրանց ավարտը լինում։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ իրավունքը որպես այդպիսին չկա երկրում, բոլորն ինչ-որ պատրվակով կամ ծեծվում են, կամ կալանավորվում են, կամ արտաքսվում են։ Միակ խնդիրն այն է, որ քաղաքական իշխանությանը որևէ մեկը վատ բան չասի կամ վատ բան չանի։ Դրա հանգուցալուծումը պատմությունը շատ քիչ մենյու է տալիս»։