Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Քաղաքական
14:34 08/12/2025
Հայաստան

Թրամփը նամակ է հղել Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար», -նշված է նամակում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը նամակ է հղել Փաշինյանին