Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանական բռնnւթյnւնն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», «դե փորձանք էր՝ եկավ էլի». Միհրան Հակոբյան
Նախօրեին բռնության ենթարկված հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը
«Երեսպաշտ սրիկաների ժամանակը…
Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», «դե փորձանք էր՝ եկավ էլի», «հայի բախտ»: Այ իսկ մնացածի արածն արդեն բռնություն է: Ճիշտ է չէ՞, պարոնայք դեսպաններ: Դե ասեք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արև»։
Նշենք, որ Փաշինյանն այսօր գրել էր. «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։
Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։
Հ․Գ․ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»։
Հիշեցնենք՝ նախօրեին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասել էր. «Մարդը հրապարակային ընդդիմադիր գործունեություն է իրականացնում։ Միակ բանը, որ այստեղ հստակ է, Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառելու որևէ այլ պատճառ, քան նրա հրապարակային, հանրային գործունեությունը, գոյություն չունի»։