Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
11:43 11/12/2025
Հայաստան

Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան

«Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող։ Մեր երկրի թույլ ղեկավարը թույլ տվեց Ադրբեջանին թելադրել իր պայմանները Բաքվում պահվող հայ գերիների հարցում և մյուս բոլոր հարցերում»,-գրել է «Մեր ձևով» շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանը։

Նրա համոզմամբ, ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder