Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խոստումներ կան, ժամկետներ՝ ոչ. Զեղծարարությունից տուժած քաղաքացիները նստացույց են սկսում
Զեղծարարությունից տուժած քաղաքացիները նստացույց են սկսում Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ կորցրած գումարների վերադարձի պահանջով։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց նրանց շահերը ներկայացնող փաստաբան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։
«Հանդիպեցինք Քննչական կոմիտեի կիբեռանվտանգության վարչության պետ պարոն Գրիգորյանի հետ։ Ունենք խոստումներ, սակայն չունենք հստակ ժամկետներ։ Մենք այստեղից չենք գնալու։ Այս պահից սկսած հայտարարում ենք նստացույց մինչև չլսենք ժամկետները։ Նստացույցն այս պահից սկսած մինչև աշխատանքային ժամի ավարտը։ Նստացույցները շարունակվելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ազեղծարարությունից տուժած բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում իրապապահ մարմինների շենքերի դիմաց։ Նրանք պահանջում ենք պատշաճ քննություն իրականացնել ու վերադարձնել իրենց կորցրած գումարները, ինչպես նաև կանխել հետագա հնարավոր զեղծարարությունները։
Կենտրոնական բանկից Panorama.am-ին հայտնեցին, որ 2024թ-ի ընթացքում և 2025թ մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական բանկը ստացել է բանկային զեղծարարություններին առնչվող քաղաքացիների մոտ 300 դիմում և բողոք։
Արձանագրված զեղծարարությունների հետևանքով առաջացած վնասները ունեցել են տարբեր չափեր՝ կախված կոնկրետ դեպքի հանգամանքներից։ Բանկային համակարգում զեղծարարությունների ընդհանուր գումարի չափը, ԿԲ գնահատականներով, գտնվում է 0.1%-ի շրջանակում՝ սպառողական վարկավորման ծավալների մեջ:
Panorama.am-ի հետ զրույցում բանկերը հաստատել են, որ զեղծարարությունների զոհեր են դարձել «Արդշինբանկ»-ի, «Ինեկոբանկ»-ի, «Արցախբանկ»-ի, ID բանկի, «Յունիբանկ»-ի հաճախորդներ։ Չենք բացառում, որ այլ բանկերի հաճախորդներ նույնպես դարձել են զեծարարությունների զոհեր։