Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից։
Վոլգոգրադի «Օբլվեստի» կայքը գրում է, որ Վոլգոգրադի մարզի «Գմելինսկայա» կայարանից Հայաստան է շարժվել հացահատիկով բեռնված գնացքը։ Տեղափոխումն իրականացվում է Ադրբեջանի տարածքով։ Առաջին խմբաքանակը, որը ներառում է 8 վագոն, մեկնել է «Երևան» կայարան։ Հաղորդվում է, որ մինչև 2025 թվականի ավարտը այս երթուղով նախատեսվում է տեղափոխել 30 վագոն, ինչը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ շուտով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան կհասնեն հացահատիկի նոր խմբաքանակներ։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։