Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկու աշխատանքային օրվա ընթացքում 16.266 ապահովագրությունով սպասարկված այց ունենք. Ավանեսյան
«Մինչև այսօր առավոտվա ժամը 10․00-ն 16.266 ապահովագրությունով սպասարկված այց ունենք»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին որոշումը զեկուցելուց հետո։
Նախարարը նշեց, որ այդ թիվը պետք է դիտարկել սկսված տարվա երկու աշխատանքային օրվա համատեքստում։
«Սա նշանակում է, որ բավականին սրա շրջանակներում այցեր ունենք և շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին և արձագանքելով առաջ գնալ»,-ասաց Ավանեսյանը
Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարեց, որ անընդհատ շահառուներից հեռախոսով պետք է հարցնել, թե ինչ պրոբլեմների են հանդիպում բժշկական ապահովագրության փաթեթից օգտվելիս, որպեսզի դրանք ուղղեն։