Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք գործ ունենք քաղաքական պատվերի ու քաղաքական գործընթացի հետ. «Անտիֆեյքի» խմբագիրը՝ Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը երկարաձգելու մասին
«Մենք գործ ունենք քաղաքական պատվերի ու գործընթացի հետ, ոչ թե դատավարական պրոցեսի»,- Ազատության հրապարակում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու դատարանի որոշման դեմ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Անտիֆեյք» կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում իրավական, խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորած են երկու մեդիա գործիչներ Վազգեն Սաղաթելյանը ու Նարեկ Սամսոնյանը, ովքեր երկու ամիս ապօրինի կալանքի տակ են, իսկ երեկ դատարանը առանց աչքը թարթելու երեք ամսով երկարաձգեց հաղորդման ժամանակ ընդամենը «հետույք» բառն արտաբերած Սամսոնյանի կալանքը, նաև Սաղաթելյանի կալանքը, որի արաքում ևս որևէ հանցակազմ չկա։
«Սա խայտառակություն է, սա ապօրինության գագաթնակետն է, խոսքի ազատությունը լեռցնելու, չագուչով խփելու և ասելու՝ որևէ քաղաքացի իրավունք չունի քննադատել, իրեն ուղղված վիրավորանքին արձագանքել՝ այն էլ ոչ համարժեք։ Այսինքն ԱԺ նախագահը խուլիգանական արարք չի՞ դրսևորել, Սամսոնյանն է դրսևորե՞լ «հետույք» բառի համար»,- ասաց Ա. Մաթևոսյանը։
Նա մանրամասնեց, որ գործ ունեն քաղբանատարկության հետ, քանի որ խոսքը, որը դիտարկվում է վիրավորական, վիրավորական ու խուլիգանական է համարվում միայն Նարեկի ու Վազգենի դեպքում. «Իշխանության որևէ ներկայացուցիչ, որը ԱԺ ամբիոնից ամենալկտիվ բառապաշարն է իրեն թույլ տալիս, ամենալկտի հայհոյանքներ է հնչեցնում, ազատության մեջ են, իրենց դեմ որևէ քարեկամն վարույթ չի նախաձեռնվում»։
Ա.Մաթևոսյանն ասաց, որ իրենք շարունակելու են իրենց ակցիաները, դիմելու են նաև այլ գործողությունների. «Դրանք կրելու են շարունակական բնույթ այնքան ժամանակ, մինչև ապօրինություններին վերջ դրվի։
Հայաստանում խոսքի ազատությունը չի լռեցվելու, մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը բանտում են։
Նարեկ Սամսոնյանը հայտարարել է հացադուլ, կյանքին ու առողջության պատճառված վնասների ամբողջական պատասխանտվությունը կրում են Հայաստանի իշխանությունն ու դատական իշխանությունը»։