Ի՞նչ պետք է աներ Նարեկ Սամսոնյանը, նայե՞ր, թե ոնց են քաղաքական ուժերը պատրաստվում հերթական ընտրություններին. Քաղաքագետ
Քաղաքական
17:55 13/01/2026
Հայաստան

Ի՞նչ պետք է աներ Նարեկ Սամսոնյանը, նայե՞ր, թե ոնց են քաղաքական ուժերը պատրաստվում հերթական ընտրություններին. Քաղաքագետ

«Նարեկ Սամսոնյանի՝ անժամկետ հացադուլ հայտարարելը, կարծում եմ, ճարահատյալ քայլ է։ Ի՞նչ պետք է աներ։ Նստե՞ր-սպասե՞ր, որ հինգ ամիս հետո ընտրություններ լինեն, ինչ-որ բան փոխվե՞ր»,-ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա շարունակեց, թե՞ Սամսոնյանը պետք է նստեր ու նայեր,  ինչպես են քաղաքական ուժերը պատրաստվում հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ ինքն ու իր նման տասնյակ  ակտիվ գործիչներ շարունակեն կալանավայրերում տանջվել, ապօրինի հետապնդումների ենթարկվել։

«Նա այլ տարբերակ չուներ։ Ընտրել է իր համար այս պահին հասանելի պայքարի տարբերակը։ Իմ խորին ընկալմամբ, դա կոչ է մեր քաղաքական ուժերին, էլիտաներին, մտավորականներին, որ այդպես շարունակել չի կարելի։ Այդ պատճառով, շատ սրտացավ լինելով Սամսոնյանի առողջության վերաբերյալ, ինձ իրավունք չեմ վերապահի կոչով դիմել Սամսոնյանին, ճիշտ հակառակը, կոչս ուղղված պետք է լինի քաղաքական դաշտի այն գործիչներին, որոնք կարող են ինչ-որ բան նախաձեռնել, շարժումներ ձևավորել, փողոց դուրս գալ, որ երկրում վերջապես արժևորվի մարդն իր իրավունքներով, մեդիան իր իրավունքներով, որպեսզի վաղը մենք ստիպված չլինենք հերթական անգամ խոսել կեղծված ընտրությունների, իրացված իշխանության մասին»,-ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ պետք է աներ Նարեկ Սամսոնյանը, նայե՞ր, թե ոնց են քաղաքական ուժերը պատրաստվում հերթական ընտրություններին. Քաղաքագետ