Վիգեն Էուլջեքջյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է
Իրավունք
11:56 15/01/2026
Հայաստան

Վիգեն Էուլջեքջյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է

Բաքվի գերությունից նախօրեին  Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է։ 

Մինչ այնտեղ տեղափոխվելը, նա  «Մուրացան» զինվորական հոսպիտալում էր։

Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան, Լիբանանից առավոտյան ժամանել է Հայաստան։ Նա գնացել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ ամուսնուն տեսելու, սակայն այնտեղ հայտնել էին, որ տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով օդանավակայանում դիմավորել է Լինդային, լրագրողներին ասաց, որ իրենց հայտնեցին՝ 10 րոպե առաջ Վիգեն Էուլջեքջյանին հոսպիտալից տեղափոխել են Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ ընթացակարգային գործողությունների։ 

«Հոսպիտալի տնօրենն ասաց, որ Վիգենը ստուգվել է, ամբողջությամբ առողջ է, ստացիոնար բուժման կարիք չունի»,- ասաց Հ.Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։  Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։ 

Վիգեն Էուլջեքչյանին Բավքի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

 

 


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիգեն Էուլջեքջյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է