Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանին կրկին կտանեն ԱԱԾ մեկուսարան: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։
«ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց Սարգիս Պետրոսյանի որոշումը Սամվել Կարապետյանի տնային կալանքով»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամաբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ պահանջով, ինչը փաստաբաններն ապօրինի են որակում։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: