Սամվել Կարապետյանին կրկին կտանեն ԱԱԾ մեկուսարան․ ArmLur.am
Իրավունք
14:13 16/01/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանին կրկին կտանեն ԱԱԾ մեկուսարան․ ArmLur.am

Հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանին կրկին կտանեն ԱԱԾ մեկուսարան: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։ 

«ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց Սարգիս Պետրոսյանի որոշումը Սամվել Կարապետյանի տնային կալանքով»,- գրում է կայքը։ 

Հիշեցնենք, որ հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամաբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ պահանջով, ինչը փաստաբաններն ապօրինի են որակում։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանին կրկին կտանեն ԱԱԾ մեկուսարան․ ArmLur.am