Դեպքի նախորդող օրերին արծարածվել է ինչ-որ խմորումների հանգուցալուծմանը մասնակից դառնալու՝ իշխանության կարկառուն ներկայացուցչի անունը, որը պատգամավոր է. Ազատի կացարանի հրդեհի գործով տուժողների ներկայացուցիչ
Իրավունք
13:49 19/01/2026
Հայաստան

Դեպքի նախորդող օրերին արծարածվել է ինչ-որ խմորումների հանգուցալուծմանը մասնակից դառնալու՝ իշխանության կարկառուն ներկայացուցչի անունը, որը պատգամավոր է. Ազատի կացարանի հրդեհի գործով տուժողների ներկայացուցիչ

«Գործի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը դեռ մեկ տարի առաջ ինձ հետ կոնֆիդենցիալ հանդիպման ժամանակ»,- լրագրողերի հետ հանդիպմանն ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Նա տեղեկացրեց, որ հենց Եղիշե Հակոբյանն էր ցանկություն հայտնել կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ իր հետ, որը կայացել է 2025 թվականի հունվարի վերջին, տևել է 2,5 ժամ, ներկա է եղել նաև Հակոբյանի պաշտպանը։

«Նա ինձ ու իր պաշտպանին հայտնել է որաշակի տեղեկություններ, նաև գործի վերաբերյալ 7-8 էջ գրառումներ է փոխանցել»,-ասաց Նորիկյանը։

Նա մանրամասնեց, որ, ըստ գրառումների, դեպքի նախորդող օրերին արծարածվել է  այդ տարածքում ինչ-որ խմորումների, խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող  գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկ անունը, որն ԱԺ պատգամավոր է, որը որոշակի առնչություն է  ունեցել նախորդող ժամանակաշրջանում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին։

«Երկրորդ, ինձ փոխանցված տեղեկություններում առկա են Հայաստանի տարածքում կամ տարածքից դուրս գործող քրեական խմբավորումի ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին»,- ասաց Նորիկյանը՝ խնդրելով իրենից ավելի ինֆորմացիա չականկալել։

Նա հորդորեց Եղիշե Հակոբյանին, նրա պաշտպանական թիմին մեկ ամիս անց սկսվող մեադրյալների հարցաքննության ժամանակ հրապարակային, գործի բացահակաման նպատակով ներկայացնել ճշմարտությունը, կամ ասել այն, ինչ օրս չի ասել, չի ցանկացել ասել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։

Ն. Նորիկյանն ասաց, որ իր հետ  տարբեր միջոցներով հաղորդակցության մեջ մտած անձինք տեղեկացրել են՝ «Եղիշե Հակոբյանը վախենում է, կաշկանդված է, վախեցնում են Եղիշեին, Եղիշեն բան ունի ասելու»։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder