Նարեկի ինքնազոհողությունը թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանություններին զրկում է իրենց գործունեությունն նույնկերպ շարունակելու բարոյական իրավունքից. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
10:57 22/01/2026
Հայաստան

Նարեկի ինքնազոհողությունը թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանություններին զրկում է իրենց գործունեությունն նույնկերպ շարունակելու բարոյական իրավունքից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում»,-գրում է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա համոզմամբ, երկու կողմում էլ, մեղմ ասած, մեծ դիսկոմֆորտ է։

«Ընդդիմության մոտ՝ որովհետև կա հստակ գիտակցություն, որ Նարեկի կյանքին սպառնացող վտանգը՝ ի թիվս այլ պատճառների, մեծապես պայմանավորված է նաև ընդդիմության գործունեության անարդյունավետությամբ։ Դե իսկ ՔՊ-ականներն էլ հասկանում է, որ «թավշյա, ժողովրդավար իշխանությունից» վերածվել են անմեղ մարդկանց կալանավորող, նրանց խոշտանգող, երկրում բռնատիրություն հաստատող բանդայի։

Նարեկի ինքնազոհողությունը թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանություններին զրկում է իրենց գործունեությունն նույնկերպ շարունակելու ոչ միայն բոլոր փաստարկներից, այլև բարոյական իրավունքից։

Նարեկի ինքնազոհողության հետևանքից ընդդիմությունն ու իշխանությունը կարող են փրկվել միայն երկու դեպքում՝ ա) հետևություններ անեկոլվ և վերջապես նորմալ գործելով և բ) քաղաքական ու նաև բարոյական պադոշություն ցուցաբերելով։ Չնայած՝ երկրորդ այս տարբերակը, իհարկե, չի կարելի փրկություն կոչել։

Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև մեր էլիտաների մասին։ Նարեկի մարտահրավերը բոլորին է ուղղված՝ հասարակական գործիչներին, գիտնականներին, նկարիչներին, բժիշկներին…

Նարեկն արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ է և սա համազգային նշանակության հարց է դառնում»,-գրում է քաղաքագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder