Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիճակը գնահատվում է կայուն․ Ավանեսյան
Առողջություն
19:20 22/01/2026
Հայաստան

Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիճակը գնահատվում է կայուն․ Ավանեսյան

Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder