Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիասթափությանս չափ չկա. Գերությունից վերադարձած Գևորգը զարմացած է, որ հայաստանցի պաշտոնյան Ալիևին շնորհակալություն է հայտնում
Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանին դուր չի եկել հայաստանցի պաշտոնյայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհակալությունները։ Այդ մասին Գևորգը արտահայտվել է հրապարակային կերպով՝ մի քանի գրառումներ անելով ֆեյսբուք սոցիալական ցանցում.
«Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ իմ համար անընդունելի է։Դա ունի այսպիսի հասկացություն, ինչ անում ես, ճիշտ ես անում, Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս…Սա մեր ազգի պատիվն է։
Իմ կամքը նույնիսկ գերության մեջ չկարողացան կոտրել, իմ տեսակն ու հայրենանվեր ոգիս թուլացնել։ Ես իմ կյանքի գնով մինչև վերջ կանգնեցի ազգիս ու երկրիս կողքին՝ չմտածելով նույնիսկ ընտանիքիս մասին, ի՞նչ եք կարծում՝ ինձ հակասողներ, կգտնվի՞ արդյոք այնպիսի զորեղ ուժ, որ կկարողանա փոխել իմ սկզբունքները։ Համոզված եմ,որ ոչ։ Պահանջում ենք բոլորին արագ վերադարձ»։
Գրառումների ներքո իրեն քննադատողներին նա արձագանքել է.
«Ժողովուրդ, մի՞թե մտածում եք, որ ձեր չափ չեմ հասկանում կամ չգիտեմ՝ ինչ եմ գրում։ Ես հենց այս ամենի մեջ հունցվածն եմ, իսկ դուք տաք տանը նստած, չարացած, պառակտված ու մոլորված։Ապշած եմ ուղղակի։
Հայերս, ազգս, ես ցավ եմ ապրում, որ հակառակ կողմի բերանը լեզու եք դնում ձեր պառակտվելով։ Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հայրենակիցները շուտ վերադառնան։ Մեզ վրա իրենց ողջ մեդիա դաշտը ծիծաղում են, իրենց քաղաքական ղեկավարից սկսած։ Ես հանգստի կարիք ունեմ, բայց հանգիստ չունեմ, քանի դեռ այս հարցը լուծված չի։ Ով դեմ է, լքեք էջս ուղղակի, խնդրում եմ։ ԶԱՐՄԱՆՔԻՍ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆՍ ՉԱՓ ՉԿԱ»։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից 4 գերիներ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, Վագիֆ Խաչատրյանը հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը այսօր Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցլ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։