Ֆրանսիայում նոր ընդունված օրենքն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցցանցերից
Աշխարհում
15:28 27/01/2026
Աշխարհ

Ֆրանսիայում նոր ընդունված օրենքն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցցանցերից

 Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է 15 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելող օրինագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունը ներառում է նաև ավագ դպրոցում սմարթֆոնների օգտագործման արգելք։ Օրինագծին կողմ է քվեարկել 130 պատգամավոր, դեմ՝ 21-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կողմ է անչափահասների համար համցանցից օգտվելու սահմանափակումներին, ողջունել է որոշումը և այն անվանել «կարևոր քայլ»։

MIR 24-ի փոխանցմամբ, պետության ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է օրենքը ստորագրել 2026 թվականի սեպտեմբերին՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ։  Օրինագիծը կանցնի արագացված վերանայման գործընթաց. Սենատը (խորհրդարանի վերին պալատը) հաջորդիվ կքննարկի այն, որից հետո պատգամավորների և սենատորների համատեղ հաշտեցման հանձնաժողովը կմշակի միասնական տեքստ, որին կհաջորդի վերջնական քվեարկությունը երկու պալատներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder