Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԶՈւ ֆինանսավորումից 110 մլրդ դրամ կրճատելու ֆոնին 3 մլրդ պաշտոնյաների պարգևավճար է վճարվում. Դավիթ Անանյան
«Մենք այսօր «Եռաբլուրում» արցախյան առաջին պատերազմի և երկրորդ պատերազմի զոհերի շիրիմներին ենք այցելել և նաև իրենց ենք ուզում շնորհավորել Հունվարի 28-ի կապակցությամբ, որովհետև բանակն առանց իրենց հիշատակի մենք չենք պատկերացնում»,-«Եռաբլուրում» ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ օրվա խորհրդով պետք է նայեն ապագային՝ «Անվտանգույթուն+ Բանակ» ձևաչափի հստակ գիտակցումով։
«Որովհետև այն խոսույթը, թե անվտանգություն կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ՝ քաղաքագիտության, պատմության և ընդհանրապես բանականության առումով որևէ փորձության չի ենթարկվում»,-ասաց Անանյանը՝ հավելելով.
«Եթե չունենանք ուժեղ բանակ, որևիցե անվտանգություն չենք կարող ունենալ, որովհետև տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում ժամանակակից աշխարհում՝ երբ իրավունքն ու ուժն իրար հետ մարտնչում են և ուժերի դիրքերից փորձում են պարտադրել այն, ինչը մի քանի տասնամյակ առաջ դիվանագիտական միջոցներով էր արվում»։
Հիշեցնելով իշխանությունների պատճառաբանությունը, թե տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար են իրենք կրճատել պաշտպանական բյուջեն՝ Անանյանն ասաց. «Երբ տեսնում ես, որ ԶՈՒ ֆինանսավորումից 110 մլրդ դրամ կրճատելու ֆոնին 3 մլրդ պաշտոնյաների պարգևավճար է վճարվում, ԱԺ-ի խնայված միջոցներն վերաուղղվում են պարգևավճարների, այստեղ հանրության մոտ հարցեր են առաջանում։ Այսինքը չկա որևէ խոսույթ, որը տրամաբանական է, հետևաբար՝ 110 մլրդ դրամով ռազմական բյուջեի կրճատումը կարող է նաև ռեվերանսային քայլ լինի ուղղված Ադրբեջանին՝ցուցադրելու համար մեր ոչ ռազմատենչությունը, այնինչ պետք է հակառակը լինի»։
նա նաև նշեց, որ պայմանավորվածության արդյունք էր Արցախում պարտությունը և ՀՀ ինքնիշխան տարածքների զիջումն Ադրբեջանին։