Թրամփն այս անգամ նավատորմով է սպառնացել Իրանին
Քաղաքական
09:51 28/01/2026
Տարածաշրջան

Թրամփն այս անգամ նավատորմով է սպառնացել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավերի նավատորմը շարժվում է դեպի Իրան և հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։

«Ի դեպ, այս պահին Իրանի ուղղությամբ շարժվում է ևս մեկ հրաշալի նավատորմ, այնպես որ կտեսնենք։ Հուսով եմ՝ նրանք կհամաձայնվեն գործարքի», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ Այովայի բնակիչների հետ խոսելիս ասել է ԱՄՆ նախագահը։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ կապված իրավիճակը մնում է անկայուն, սակայն չմանրամասնեց Իսլամական Հանրապետության ուղղությամբ իր ծրագրերը: Ինչպես հաղորդել է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, Թրամփը դեռևս պահպանում է Իրանի վրա ռազմական հարձակման հնարավորությունը, չնայած երկրում բողոքի ցույցերն արդեն «մեծ մասամբ ճնշվել են»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն այս անգամ նավատորմով է սպառնացել Իրանին