Բողոքի ակցիա դատարանի բակում՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նիստից առաջ
Իրավունք
16:27 29/01/2026
Հայաստան

Բողոքի ակցիա դատարանի բակում՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նիստից առաջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  Մասիվի նստավայարում,  դատավոր Մանվել  Շահվերդյանի նախագահությամբ, կայանալու է  «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով դատական նիստ։

Դատարանի բակում բողոքի ակցիա է տեղի ունենում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

«Նրանք կալանավորվել են այն բանի համար, որ  փոդքասթի ժամանակ պատասխանել են ԱԺ նախագահի պաշտոը զբաղնող անձի վիրավորանքներին, իսկ Նարեկ Սամսոնյանին կալանավորել են այն բանի համար, որ նա եթերում արտաբերել է «հետույք» բառը»,- հայտարարեց AntiFake կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Նա հայտարարեց, որ իրենք շարունակելու են բարձրաձայնել և պահանջել՝  դադարեցնել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ խայտառակ բռնաճնշումները և ազատ արձակել նրանց կալանքից. «Մենք շարունակելու են մեր բողոքի միջոցառումները մինչև ի կատար չածվեն մեր բոլոր պահանջերը»։ 

Նշենք, որ 2025թ. նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նույն օրը քննչական գործողություններ են իրականացվել antifake.am կայքի խմբագրությունում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան։ Այնուհետև ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, որը մոտ 60 ժամ անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ձերբակալվել է նաև կայքի մեկ այլ աշխատակից՝ Իշխան Խոսրովյանը, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել: Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): 

Իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ համարում են, որ սա ազատ խոսքի դեմ իրականացրած գործողություններ են, որոնց նպատակն է լռեցնելու Սամսոնյանին, Սաղաթելյանին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder