ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու ՔԿ միջնորդությունը
Քաղաքական
18:00 02/02/2026
Հայաստան

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու ՔԿ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է ՔԿ կողմից ներկայացված Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը։ Դատավորը Կարեն Ֆարխոյանն է։

Հիշեցնենք, որ 2025-ի դեկտեմբերի 5-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց Մայր աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը։

Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:

ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։ Սրբազանին անազատության մեջ պահելը նրա փաստաբանները, շատ հասարակական ու քաղաքական գործիչներ համարում են ապօրինի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder