Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում հունվարին օդի որակը եղել է անառողջի միջակայքում՝ զիջելով 2025 թ-ի նույն ամսի ցուցանիշին. Երևանի քաղաքապետարան
«Երևանի շինհրապարակներում տեղադրված 186 սարքերից ստացված տվյալենրի համաձայն, օդի որակի ինդեքսի միջինացված արժեքկը PM 2.5-ի համար կազմել 159(անառողջ), իսկ PM 10-ի համար 88։ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համար այս երկու ցուցանիշները եղել են՝ PM 2.5-ի համար՝ 137(անառողջ զգայուն հատվածի համար) և PM 10-ի համար՝ 71»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Նա հայտնեց, որ օդի որակի չափման սարքերի հարթակում փորձարկում են կանխատեսումների հնարավորությունը՝ այն համադրելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տվյալների հետ։
«Այն հնարավարություն կտա բացահայտելու PM 2.5-ի բարձր ցուցանիշի մարդածին պատճառների բաշխվածությունը»,- ասաց վարչության պետը։
Նա նշեց որ մշակում են մեքենաների արտանետումերի չափման սարքերի տեխբնութագիրը, որպեսզի սարքերը ձեռք բերեն՝ հասկանալու համար թե այդ տեսակի արտանետումները ինչ բաշխվածություն ունեն և ինչպես է ազդում օդի որակի վրա, որոնց հիման վրա կկարողանան մշակել որոշակի սահմանափակումենր։
Տիգրան Ավինանն էլ իր կողմից հավելեց. «Մենք որոշակի ճշմարտություններ ենք բացահայտել, որոնք միշտը եղել են մեզ հետ, բայց երբևէ խորացված չեն ուսումնասիրվել»։ Նրա խոսքով՝ այդ սարքերը թույլ են տվել հասկանալ այն փոփոխությունները, որոնք ամեն տարի տեղի են ունեցել ամեն տարի։
Նրա խոսքով, ոչ մասնագիտական տարատեսակ կարծիքներ են հնչում, և՝ հիմնականում կիսատեղեկացված՝ կարևորելով տեղեկատվություն հավաքագրումը և պնդելով, թե Երևանի քաղաքապետարանն ամենամեծ ծավալի տեղեկատվություն հավաքագրողն է։
«Էս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք քաղաքացիների հետ, որ, կներեք, այդ կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տգպավորություններ և իրականում մենք որքան տեղեկատվությու ունենանք, պետք է կիսվենք քաղաքացիների հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է տեղի ունենում Երևան քաղաքում օդի որակի հետ»,- ասաց Երևանի քաղաքապետը։