Իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
12:08 14/02/2026
Հայաստան

Իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան

«44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը` Նիկոլի ռեժիմի համար ընդամենը հարթակ էր հարցերը կոծկելու, հանրությանը մոլորեցնելու»,- նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Նա հիշեցրել է, որ 2021-ին ՔՊ առաջարկել էր ԱԺ-ում ստեղծել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որը հնարությանը կտա բոլոր հարցերի պատասխանները։  Սաղաթելյանը նաև հիշեցրել է, որ արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու, իրական ուսումնասիրություն իրականացնելու համար առաջարկով էին հանդես եկել, որը մերժվել էր այս իշխանության կողմից։ 

«4 տարի այս մարդիկ բոլոր հարցադրումներին ասել են՝ հանձնաժողովը կուսումնասիրի ու բոլոր հարցերին կտա պատասխաններ։ Իրականում հաձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու, իրական պարտության, պատերազմի պատճառները թաքցնելու մի հարթակ։ 

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը զեկույցը այդպես էլ ԱԺ լիագումար նիստ չներկայացրեցին։ Պարզվում է՝ իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։ Իրավական զեկույցի մասին է խոսքը, քանի որ հանձնաժողովի մեծամասնությունը դրա տակ չի ստորագրել»,- ասել է Ի.Սաղաթելյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան