Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ իշխանությունը գերիների հարցը հրել է իներցիոն հարթություն. Աբրահամյան
«Ինչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց։ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։
«ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է Աբրահամյանը»։