Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հարցազրույցի մի հատված է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին: Ի դեպ բովանդակային որևէ փոփոխություն տեսաուղերձի հարցում առկա չէ, պարզապես քննչական խմբի ղեկավարը կրկին մերժման գրություն է ուղարկել»։
«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ փաստաբանն ասաց. «Մինչև համագումարն իմ կողմից ներկայացվեց դիմում, թե՛ քննչական մարմնին, թե՛ դատախազույանը, որով ոչ թե խնդրում էի դատական ակտը պարզաբանել, այլ խնդրում էի հնարավորություն ընձեռեն, որպեսզի սամվել կարապետյանը նման ուղերձով հանդես գա»։
Նա նշեց, որ ՔԿ-ից ստացել են պատասխան, թե իրենք դատական ակտը չեն պարզաբանում, բայց ինքը դա չէր խնդրել։
Վարդևանյանն առաջարկեց դիտարկել պայմանական դեպք, որ տեղի է ունենում խախտում և Սամվել Կարապետյանը ուղերձ է հրապարակում, ապա դրան կարձագանքի ՔԿ-ն՝ որպես վարույթ իրականացնող մարմին, այդ պատճառով էլ դիմել են ՔԿ-ին, քանի որ միայն նրանք կարող էին որոշել, թե ուղերձը խախտում է, թե ոչ։
«Նաև նման դիմում ներկայացրել էի Գլխավոր դատախազությանը, որպես օրինականությունը հսկող մարմնին, իրենք մինչ օրս չեն էլ պատասխանել; ՔԿ-ն գոնե պատասխանեց, որ դատական ակտ չի մեկնաբանում, դրանից հետևությունը մեկն է՝ մերժում են իմ դիմումը»,- ասաց փաստաբանոը