Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրականում՝ աղքատության վերին շեմը Հայաստանում 40 %-ից բարձր է, կան մարզեր, որտեղ այն գերազանցում է 60 %-ը. Թաթուլ Մանասերյան
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ 2025թ. 9.2 % տնտեսական ակտիվություն է գրանցվել, բայց նույն հաշվետվությունից երևում է, որ Հայաստանից արտահանումը կրճատվել է 36 %-ով, ներմուծումը՝ 24 %-ով։ Ցույց տված նման տնտեսական աճի պայմաններում Հայաստանում աղքատության մակարդակը չի նվազում։ Վիճակագրական նման պարադոքսը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։
Թ. Մանասերյան-Պետք է նկատել, որ 2025 թվականին բավականին կրճատվել է վերաարտահանումը։ Սա առաջին պատճառն է, որ մեծ անկում ենք ունեցել։ Իրականում նաև բնակչութան եկամուտների անկում է տեղի ունեցել, աղքատությունն է աճել։
Եթե նայում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա այն չի կարող գնահատել տնտեսության ներսում տեղի ունեցող այն գործընթացնրեը, որոնք հատկապես առնչվում են մարդկային զարգացման հետ։ Էս պարագայում, մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել։ Մասնավորապես, 2025 թվականին կտրուկ կրճատվել են նպաստներն այն ընտանիքներին, ովքեր բավարար եկամուտներ չունեն և Արցախից բռնագաղթածների եկամուտները համալրելու նպատակով պետությունը նպաստ էր սահմանել։ Այդ նպաստները կրճատվել են ոչ թե ի հաշիվ եկամուտների բարձրացման, այլ ուղղակի զրկել են մարդկանց և մեծամասամբ՝ ոչ հիմնավոր պատճառաբանությամբ։
Մարդկանց կենցաղում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցե, ինչպես և նախկինում, բայց դրա հաշվին պետությունը ցույց է տալիս, թե աղքատության կրճատում կա։ Իրականում՝ աղքատության վերին շեմն 40 %-ից բարձր է, կան մարզեր, որտեղ 60 %-ից է բարձր, դրանք Գեղարքունիքի և Շիրակի մարզերն են։ Այստեղ, իհարկե, թվերն իրար հետ , մեղմ ասած, չեն խոսում։ Չի կարող տեղի ունենալ տնտեսական ակտիվության աճ, բարձրացում և զուգահեռ աղքատությունը չիջնի։ Այսինքը, երբ տնտեսությունն աճում է, այն նշանակում է նոր աշխատատեղեր են ստեղծվում, եղած աշխատատեղերի աշխատողների եկամուտներն են բարձրանում և աղքատությունից դեպի աշխատաշուկա աշխատանքային ռեսուրսներ են գալիս։ Սա տեղի չի ունեցել։
Ըստ էության և մենք բազմիցս նաև նշել ենք, որ աշխատատեղերի հետ կապված չհիմնավորված թվեր են ներկայացվում։ Մասնավորապես, ներկայիս իշխանությունները անընդհատ հոլովույթ են դարձրեր 300 հազար նոր աշխատատեղերը։ Փաստան այն է, որ 2017 թվականին, մինչև ներկայիս իշխանության գալը, 212 հազար գործազուրկ է եղել Հայաստանում, ինչը պաշտոնական թիվն է։ Եթե 300 հազար աշխատատեղ է ստեղծվել, ապա առնվազն 88 հազար ավելցուկ պետք է լինի։ Եթե նայում ենք նույն իշխանության մատուցած թվերին, ապա 2025 թվականին հրապարակած 2024 թվականի տվյալներով գործազրկությունը 195 հազար է։ Որոշ չափով պետք է մտահոգվեն և չզլանան էս վիճակագրական գեղանկարչությւոնը ներդաշնակեցնեն, որպեսզի շատ մեծ դիսոնանս չտա։ Իհարկե, իշխանությունները պնդում են, որ իր հերթին 300 հազար աշխատատեղերի մի մասը ստվերից են բերել, բայց այն ստվերի կրճատում է, և չի կարելի խառնել և ասել՝ նոր աշխատատեղ է ստեղծվել, եզրույթները պետք է տեղին օգտագործել։
Նոր աշխատատեղը նշանակում է, որ պետությունը վարում է շատ բարենպաստ տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում ներդրումներն են ավելանում, եղած ձեռնարկությունները հնարավորություն ունեն իրենց գործունեությունն ավելի ընդլայնեն, ինքնազբաղվածությունն է աճում և դրանով աշխատատեղերն ավելանում են։
Էն, ինչը որ գրանցված չի եղել, որեպս աշխատատեղեր՝ այսօր ասել, որ աշխատատեղեր են ավելացել, իհարկե այդպես չէ, այն կոչվում է ստվերի կրճատում։ Այն բոլորովին այլ խնդիր է և հատկապես հարկային դաշտ են բերում այն մարդկանց, գործատուներին, ովքեր թաքցրել են իրենց եկամուտները, հատկապես՝ աշխատատեղերի մասով։
Իրականությանը չի համապատասխանում և չի կարող այդքան մեծ տարբերություն լինել։ Գումարեք 192 հազարին 88 հազարը ստացվում է, որ մենք այս պահին ունենք 280 հազար գործազրկություն։ Դրանցից քանիսն են ստվերում եղել, քանիսը դուրս բերվել և ինչ մեթոդներով, դրա մասին հստակ հաշվարկներ պետք է ներկայացնի կառավարությունը՝ հանձինս Էկոնոմիկայի նախարարության։
Սրանք հակասական թվեր են։ Հայկական ծագման ապրանքների ոչ միայն արտադրությունը չի կարող այդպիսի մեծ թվեր կազմել, այլ, ցավոք ստրտի, մենք ունենք կրճատում տեղական արտադրանքի՝ սկսած գյուղմթերքից մինչև անասնապահության ոլորտը, ինչի մասին ևս կառավարությունը լռում է։ Մասնավորապես՝ անասնագլխաքանակն է կրճատվել անասնակերի թանկացման և տարբեր այլ պատճառներով և սրա մասին իշխանությունները պետք է շատ ազնիվ լինեն, որովհետև արդյունքում մենք ունենք մսամթերքի գնի երկնիշ թվով աճ։ Եվ ոչ միայն մսամթերքի, այլ նաև կաթնամթերքի, ձկնամթերքի, հացամթերքի և այլն։ Այսինքը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն զգալի աճ են ունեցել, իսկ սպառողական գների ինդեքսը, որը ներկայացվում է նորմայի սահմաններում, բնականաբար չի առնչվում առաջին անհրաժեշտության 10-15 ապրանքախբերին, այն 500 ապարնքների միջինացված գնաճն է, որը թյուր պատկերացում է ստեղծում, թե պետությունն ամեն ինչ անում է գները բպահպանելու համար։
Իշխանությունները խոսում են եկամուտների ինդեքսավորման մասին, բայց ես նշեցի, որ մարդկանց եկամուտներն ուղղակի կրճատվում են։ Ոչ միայն աղքատներին նպաստներից են զրկել, այլև գնաճի համեմատ երբևէ աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենում։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը դարձյալ բարձր մակարդակի վրա են, դրան գումարեք նաև հավելավճարները և այդպիսով ստանում ենք, իմ կարծիքով, չվաստակած եկամուտներ պետական կառավարման համակարգում, իսկ ցուցանիշները բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Այսինքը մենք իրականում պետք է խթանենք պետական կառավարման ոլորտի աշխատողներին, բայց ոչ միայն բարձրաստիճանների, այլ նաև միջին և ցածր օղակենրում աշատողների, որոնց ուսերին է ծանրացած պատասխանատվությունը, բայց նաև չպետք է մոռանանք, որ հավելավճարները կամ պարգևավճարները պետք է տրվեն ավելի լավ ցուցանիշների համար, ինչը կառավարությունը նույնպես զլանում է ներկայացնել հստակ հիմնավորումներով։
Panorama.am-Իշխանություններն անսպասելիորեն գնացին թոշակները և նպաստները 10 հազար դրամով բարձրացնելու քայլին, այն դեպքում, երբ բյուջեով նման հաշվարկներ չկա։
Թ. Մանասերյան-Առաջին հերթին կուզենայի, որ մենք՝ որպես իրավական պետություն, պահնպանենք Սահմանադրության հոդվածի պահանջները, հարգենք օրենքը և առաջինը պետությունն ինքը պետք է հարգի օրենքը։
Ուզում եմ հիշեցնել, որ 2026 թ պետական բյուջեի մասին օրենք կա։ Դրանք ոչ թե ցանկալի թվեր են, այլ օրենքով հաստատված է, Այդ օրենքի խախտումը հանցագործություն է՝ ինչպես ցանկացած օրենքի խախտում։ Սա բացարձակ փաստ է։ Ինչու է այն տեղի ունենում, ինչու ցուցանիշները, որոնք հատկապես ամրագրված են պետական բյուջեի ծախսային մասում, չեն կատարվում։ Ընդորոմ, 2026 թվականը միակ դեպքը չէ, նախորդ 7 տարվա ընթացքում շարունակաբար խախտվելեն պետական բյուջեի մասին օրենքները, որպես պարզ օրինակ բերեմ ոչ միայն թերակատարումները, այլև բյուջեի հաշվին այն ասֆալտապատումները, որոնց որակն էն չէ և դատախազությունում Վերահսկողության ծառայության կողմից հարուցված բազմաթիվ գործերը և, այսպես կոչված, խնայողությունները։
Խնայողությունները բնավ չեն խոսում, տնտեսվարման արդյունավետության մասին, ինչպես թյուր պատկերացվում է։ Դա նշանակում է, որ իշխանություններն ապաշնորհ են և չեն կարողանում այն սուղ միջոցները, որոնք հատկացված են հստակ նպատակների համար, չեն կարողանում ճիշտ նպատակի համար օգտագործել և դրանով ուշացնում են ծրագրերի կատարումը։ Ուզում եմ հիշեցնել, որ պետական բյուջեն թվերի կույտ չէ, այն տնտեսության զարգացման ծրագիր է՝ մեկ տարվա կտրվածքով, և եթե լինեն թիրախներ՝ 5-ամյա, 10-ամյա, ապա դրանք մեկ տարվա կտրվածքով պետք է մոտեցնեն էդ նպատակների իրագորմանը, ինչը ևս թերի է։ Այս պահին կենսաթոշակների մասով որևէ բան ավելացման իմաստով չի նախատեսվել և այն բեռ է դառնում պետական բյուջեի համար։ Այն նշանակում է, որ այդ միջոցները պետք է այլ հոդվածներից ուղղակի կրճատվեն, ինչը տնտեսության համար ևս բացասական նշանակություն ունի։ Որքանով են իշխանությունները արհեստավարժ, որքանով են իրապես աշխատանքի և գործունեության հիմքում դրվում ճիշտ թիրախներ և կարողանում իրենց խոստումները լուծել, կրարծում եմ, որ մեկնաբանությունների կարիք չունի։