Դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին. Գևորգ Գրիգորյանը՝ Ավանեսյանին
Առողջություն
17:33 11/03/2026
Հայաստան

Դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին. Գևորգ Գրիգորյանը՝ Ավանեսյանին

Բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն արձագանքել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝  սրտիկներով  քաղաքացուն ողջունելուն՝ գրելով.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սրտիկներով (❤️❤️❤️) ողջունում է քաղաքացու մոլորությունը  (կամ սուտը), ինչի նպատակը չեմ հասկանում, ուստի ունեմ որոշակի հարցադրումներ:

Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատու՞մ ու պետությունն այդ գումարը փոխհատուցու՞մ է... Բա ինչու՞ եք լեղպարկի հեռացման գինը ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների հաստատած գնացուցակով ամրագրել 300.000 դրամ:

Խնդրում եմ պաշտոնապես ճշգրտում անեք և հրապարակեք՝

1. ո՞ր բժշկական կենտրոնում են 1.800.000 դրամով լեղապարկի հեռացման վիրահատություն կատարում:

2. դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին:

3. այս տեսանյութով ինչու՞ եք մանիպուլացնում պացիենտներին և բուժաշխատողներին:

Չհրապակելու պարագայում ձեր տարածած տեսանյութը ինձ իրավունք է տալիս պնդել, որ դուք՝

1. ձեր էջով տարածում եք կեղծ պնդումներ (կամ սուտ)

2. տեղեկացված չեք ձեր թիմի կողմից հաստատված գնացուցակից

3. մանիպուլացնում եք պացիենտներին և բժիշկներին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder