Արաղչի. 200 մլրդ դոլարը այսբերգի միայն գագաթն է
Քաղաքական
13:00 19/03/2026
Աշխարհ

Արաղչի. 200 մլրդ դոլարը այսբերգի միայն գագաթն է

Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար բյուջեից ավելի քան 200 միլիարդ դոլար տրամադրելու հայտ է ներկայացնում։ Այս մասին գրել է Washington post-ը։

Ըստ աղբյուրի, Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ նշել են, որ չեն կարծում Պաշտպանության նախարարության հայտը Կոնգրեսում հաստատվելու իրատեսական հնարավորություն ունի։

Իրանի ԱԳ նախարարը, x-ի իր միկրոբլոգում արձագանքելով այս հրապարակմանը, նշել է, որ պատերազմի իրական արժեքը կարող է հասնել տրիլիոնների։ Նա ընդգծել է, որ պատերազմի ընտրությունը պարտադրվել է ինչպես իրանցիներին, այնպես էլ ամերիկացիներին։

«Այս 200 միլիարդ դոլարը այսբերգի գագաթն է միայն։ Ամերիկացիները կարող են շնորհակալություն հայտնել Բենյամին Նեթանյահուին և նրա սպասավորներին Կոնգրեսում՝ տրիլիոն դոլարանոց «Իսրայելի առաջին հարկի» համար, որը շուտով հարվածելու է ԱՄՆ տնտեսությանը»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder