Ես նույնիսկ մտածում եմ, որ Նիկոլը ընտրվեց մեր թոշակները կտրելու են. Քաղաքացիների արձագանքը՝ թոշակների բարձրացմանը
Հասարակություն
15:34 03/04/2026
Հայաստան

Ես նույնիսկ մտածում եմ, որ Նիկոլը ընտրվեց մեր թոշակները կտրելու են. Քաղաքացիների արձագանքը՝ թոշակների բարձրացմանը

Ապրիլի 1-ից կենսաթոշակները մինչև 10,000 դրամով բարձրացնելու ծրագիրը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել, նույնիսկ կան մարդիկ, ովքեր բողոքում են։  Չնայած իշխանությունները սա ներկայացնում են որպես սոցիալական աջակցություն, շատերի համար սա ուղղակի կապ ունի առաջիկա ընտրությունների հետ և չի լուծում օրեցօր ահագնացող գնաճի խնդիրը: 

Հարցմանը մասնակցած քաղաքացիները բավականին կոշտ են արձագանքել այս նորությանը։  

Քաղաքացիների հիմնական մտահոգությունը սպառողական շուկայում տիրող իրավիճակն է: Քաղաքացիներից մեկը պատկերավոր նկարագրեց իրավիճակը. «Տասը հազար դրամ ավելացնում է, բայց 100 հազարով մտնում ես խանութ ու պարտք ես մնում: Դրա լավը ո՞րն է, ի՞նչ հասկանանք: Ռեալ բան չկա, ցավդ տանեմ, լավ բան չկա քյասար: Հարկը, տուրքը, ջրի փողը... գյուղացու համար էդքան էլ լավ բան չի, էնքան որ ապրում ենք էլի»: 

Թոշակառուների համար ամենացավոտը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են, որոնք փոխվում են գրեթե ամեն օր: 

«Երկու օրը մեկ մտնում ենք խանութ, մի տուփ պապիրոսը 50 դրամ թանկանում է, էն մի ուտելիքը 50 դրամ թանկանում է... Ո՞նց կլինի: Բա էդ 40,000-50,000 դրամն ո՞ւմ է պետք կամ ինչի՞ց է պետք: Երեկ չէ մյուս օրը մտել եմ, մառոժնի եմ առել, այսօր նույնը 30 դրամով թանկացել էր: Ասում եմ՝ աղջիկ ջան, երեք օր առաջ սա այլ գին էր: Էդ ո՞ր երկրում է տենց բան, որ երկու օրը մեկ թանկություն լինի։ Ես դաժե մտածում եմ, որ Նիկոլը ընտրվեց մեր թոշակները կտրելու են»: 

Բացի սոցիալական խնդիրներից, քաղաքացիները նաև իրենց դժգոհությունն են հայտնում օրենսդիր մարմնի աշխատանքից՝ զուգահեռներ անցկացնելով պատգամավորների պարգևավճարների և թոշակների չափի միջև: 

«Մարդ կա նստած է Ազգային ժողովում, կոճակի տեղը չի իմանում, չգիտի՝ որը պիտի սեղմի: Այդպես ձեռքը դրած քնած է կամ հեռախոսով են խաղում... Իրենց պարգևատրումներից մի քիչ կրճատեին, թոշակառուներին տային, ավելի լավ կլիներ»:
 Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder