Վեդիում մանկшպղծnւթյшն գործով 2 անձ ձերբակալվել է
Իրավունք
09:03 07/05/2026
Հայաստան

Վեդիում մանկшպղծnւթյшն գործով 2 անձ ձերբակալվել է

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է։ Այդ մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նախօրեին դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Հիշեցնենք՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder