«Ուժեղ Հայաստան»-ը քայլերթ իրականացրեց՝ իրազեկելով այսօր ժամը 19.00-ին Հաղթանակի զբոսայգում կայանալիք հանդիպման մասին
Քաղաքական
14:46 08/05/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան»-ը քայլերթ իրականացրեց՝ իրազեկելով այսօր ժամը 19.00-ին Հաղթանակի զբոսայգում կայանալիք հանդիպման մասին

Այսօր Ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների մամուլի ասուլիսը՝ որով տրվեց դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։

Ճեպազրույցի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց երկրում փոփոխությունների սուր անհրաժեշտության մասին և ընդգծեց, որ այդ փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։

Ասուլիսից հետո կուսակցության անդամներն ու աջակիցներն իրազեկման քայլերթ իրականացրեցին Երևանի կենտրոնական փողոցներով՝ իրազեկելով, որ այսօր ժամը 19.00, Երևանի Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը կամփոփի քարոզարշավի առաջին օրը՝ մեծ հանրահավաքով։

«Մեր հաղթական մեկնարկը տրվելու է Հաղթանակ զբոսայգուց ժամը 19։00-ին։ Միասին սկսենք հաղթական ամիսը։ Փոփոխությունների համարը 3-ն է»,- քայլերթի մեկնարկին ասաց կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց այսօր։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը  հանդես կգա 3 համարի ներքո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder