ԶՊՄԿ-ն պետականցրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել. Նարեկ Կարապետյանը՝ Կապանում
Քաղաքական
10:54 11/05/2026
Հայաստան

ԶՊՄԿ-ն պետականցրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել. Նարեկ Կարապետյանը՝ Կապանում

«Կապանից մենք ստացել ենք մեծ էներգիա, մեծ աջակցություն, որը մեզ օգնել է պայքարի ողջ ընթացքում։ Ազնվությամբ եմ ասում, այդ օրվա ձեր վերաբերմունքը մեր նկատմամբ տվեց մեզ մեծ էներգիա՝ բերելու երկրում որակական փոփոխություններ»,-Կապանում երեկ տեղի ունեցած հավաքի ժամանակ բնակիչներին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Ընդդիմադիր գործիչն այստեղ արձանագրեց, գործող իշխանությունը պարտադրանքով ուսուցիչներին տանում է հավաքներին մասնակցելու, մինչդեռ տարիներ առաջ քննադատում էր այդ գործելաոճը։

«Ինչն ինքը քննադատել է, իր գլխին է եկել։ Մենք երիտասարդ թիմ ենք, ուժեղ առաջնորդով։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է, ոչ թե ՔՊ-ի պես՝  եկավ հեծանիվով, գնում է «Ռենջ Ռովեր»-ով։ Ասում են՝ պետականացրել են կոմբինատը, պետականացրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել եք»,-հայտարարեց Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ իշխանությունները խոստումներ են տալիս, որ Հայաստանում կառուցվելու է պղնձի վերամշակման գործարան, որպեսզի մեր հումքը չհասցվի Չինաստան, ապա վերադարձնենք, մինչև այսօր այդ խոստումը չի կատարվել։

«Մենք առաջարկում ենք որակական փոփոխություններ։ Կապանի, Քաջարանի ու Սյունիքի մյուս հանքերը մեր արդյունաբերության վերածննդի հիմքն են։  Մենք ունենք երկրի առաջխաղացման ծրագրեր, ու դա անում է մարդ, որը մի քանի անգամ արդեն արել է, ով ստեղծել է զրոյից հայկական բյուջեի էկվիվալենտ ընկերություն և այն զարգացնում է»,-ասաց Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանի» ղեկավարն արձագանքեց նաև Սուրեն Պապիկյանի՝ Կապանից Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին, ընդգծեց՝ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակում, Հայաստանի զինված ուժերին տարիների ընթացքում ամենամեծ աջակցություն է ցուցաբերել, մինչդեռ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում, ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶՊՄԿ-ն պետականցրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել. Նարեկ Կարապետյանը՝ Կապանում