Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ում չկա պաշտոնատար անձ, որը համակարգված կզբաղվի Վրաստանում կանգնած հայկական բեռնատարների, Լարսի անցակետի խնդիրներով. Մարուքյան
«Պետությունը մի կողմից քաղաքացիներին խրախուսում է բանկային բարձր տոկոսադրույքներով վարկեր վերցնել և ջերմոցային տնտեսություններ հիմնել՝ արտադրանքը ԵԱՏՄ շուկաներում իրացնելու համար, իսկ մյուս կողմից որևէ քայլ չի անում այդ շուկաների անվտանգությունն ապահովելու կամ այլընտրանքային շուկաներ ստեղծելու ուղղությամբ»,- քարոզարշավի շրջանակում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Այսօր նա անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ ընդգծելով, որ ոլորտը փաստացի մնացել է առանց պատասխանատու կառավարման։
«2019-ին «Իմ քայլը» դաշինքը նախագիծ առաջ քաշեց, որպեսզի լուծարվի Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում պայքարում էր, որ նախարարությունը չլուծարվի»,- նշել է Մարուքյանը՝ շեշտելով, որ այսօր Հայաստանում չկա պաշտոնատար անձ, որը համակարգված կզբաղվի Վրաստանում կանգնած հայկական բեռնատարների, Լարսի անցակետի կամ ՌԴ-ում հայկական գյուղմթերքի իրացման խնդիրներով։
Նրա խոսքով, Լարսում կանգնած յուրաքանչյուր բեռնատար պարզապես մեքենա չէ, այլ Հայաստանի տնտեսությունն է։