Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բահչելին Էրդողանի խոսափողն է, կարելի է համար Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ քողարկված ձևով. Թուրքագետը՝ «Զանգեզուրի միջանցք» «Թուրանի միջանցք» անվանելու մասին
«Ես քանի տարի բարձրաձայնել եմ՝ դա թուրանի ճանապարհ է, այսօր արդեն բացահայտ խոսում են այդ մասին, քանի որ շատ արխային են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հայտարարությանը, որ «Թրամփի ուղին», որն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք, այժմ պետք է անվանվի «Թուրանի միջանցք»։
Նա ընդգծեց, որ դա թուրանի գաղափարի իրագործման միակ խոչընդոտն էր, սակայն այժմ արդեն ազատ խոսում են այդ մասին, քանի որ ամեն ինչ կարգավորված է, խոստացված է. «Իհարկե, այս ամբողջ գործընթացը միտված էր դրան՝ բացել թուրանի ճանապարհ։ Հիմա թուրան ենք ունենալու, իսկ թուրանի մեջ միայն թյուրքական ցեղեր կարող են գոյություն ունենալ, այնտեղ հայերը չեն կարող գոյություն ունենալ»։
Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դևլեթ Բահչելին նախագահ Էրդողանի և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնական դաշնակիցն է, նրա հայտարարությունը պատահական չէ արված, կարելի է համար Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ քողարկված ձևով. «Նա Էրդողանի խոսափողն է, ինչն Էրդողանը չի կարող բացահայտ ասել, իրեն է ասել տալիս։ Նույն խնդիրը եղավ քրդական հարցի հետ կապված»։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայում դեռևս կան ազգայնամոլական ուժեր, որոնք հավատում են թուրանի գաղափարին, այդ թվում Դևլեթ Բահչելիի ազգայնական կուսակցությունը։
«Դևլեթ Բահչելիի ազգայանամոլական կուսակցությունը՝ «գորշ գայլերը», էրդողանամետ է, Էրդողանի հետ են դաշինք կազմել։ Այո, Թուրքիայից կարող են հնչել թուրանի հետ կապված նման հայտարարություններ, բայց թուրանը Թուրքիայի ազգային գաղափարախոսությունը չէ, ընդամենը որոշ ազգայնամոլական ուժերի կողմից նետված դոկտրին է»,- նշեց նա։
Թուրքիայի «մեծ թուրանի» ծրագրի հիմնական գաղափարախոսությունն է՝ համախմբել թյուրքալեզու ժողովուրդներին, դրա մեջ ընդգրկի նաև ոչ թյուրքալեզու երկրների տարածքներում ապրող թյուրքալեզու ժողովուրդներին։